ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս  գիշեր Ադրբեջանի կողմից գնդակոծվել է սահմանամերձ Ոսկեպար գյուղը

Այս գիշեր Ադրբեջանի կողմից գնդակոծվել է սահմանամերձ Ոսկեպար գյուղը

Մարտի 1-ի լույս գիշերը  ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղը։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց  Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը։

Նա հայտնեց, որ գնդակոծել են «գիշերը ժամը 3-ից 4-ի կողմերը, տևել է մոտ 2 ժամ»։

Սերոբ Մախսուդյանը նշեց, որ տուժածներ չկան, «միայն գյուղի բնակիչներից մեկի տան պատին է գնդակը կպել, վնասել»։

  • Կիսվել: