կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

ՌԴ Բելգորոդի մարզում գնդակոծության հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր

Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Շեբեկինսկի քաղաքային շրջանի գնդակոծության մասին: Դեպքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

«Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Շեբեկինսկի շրջանի Մասլովա Պրիստան բնակավայրի ճանապարհի մի հատվածը: Արկի բեկորները դիպել են անցնող մեքենաներին, որոնցից մեկում երկու կին է եղել: Նրանք տեղում մահացել են ստացած վնասվածքներից: Երկրորդ մեքենայում կա երկու վիրավոր», - գրել է Գլադկովն իր Telegram ալիքում:

Նրա խոսքով՝ վիրավոր տղամարդկանցից մեկը կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածքներ է ստացել, իսկ երկրորդ տղամարդը՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ: Նրանց վիճակը ծանր է:

Բացի այդ, 11 արկ է արձակվել Տիշանկա գյուղի ուղղությամբ: Տուժածներ չկան:

Բելգորոդում հայտարարված է ահաբեկչական վտանգի «դեղին» (բարձր) մակարդակ: 15 սահմանամերձ բնակավայրերում արտակարգ իրավիճակի ռեժիմ է սահմանված:

 

  • Կիսվել: