հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դամասկոսում Իրանի հյուպատոսության գնդակոծության զոհերի թիվը հասել է 13-ի

Դամասկոսում Իրանի հյուպատոսության գնդակոծության զոհերի թիվը հասել է 13-ի

Դամասկոսում Իրանի հյուպատոսությանն իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, տեղեկաcնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես հաղորդվում է՝ Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հայտնել է, որ բացի իրանցի յոթ զինվորականներից, զոհերի թվում են նաև վեց սիրիացիներ։

Նշվում է նաև, որ փրկարարներն ավարտել են փլվածքների մաքրման գործողությունը և դուրս բերել բոլոր զոհվածների մարմինները։ Հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է հյուպատոսության շենքը, որը գտնվում է հենց դեսպանատան մոտ․ Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարը եղել է տեղում, բայց չի տուժել։

Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել էր, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:

 

  • Կիսվել: