շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այդ պահի դրությամբ Հադրութը հայերի ձեռքում էր․ Պեգովը պատասխանել է մեղադրանքներին

Այդ պահի դրությամբ Հադրութը հայերի ձեռքում էր․ Պեգովը պատասխանել է մեղադրանքներին

Ռազմական թղթակից Սեմյոն Պեգովը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմել է, որ պատերազմի օրերին փոխանցել է այն տեղեկությունները, որն ինքն էլ ստացել է, ոչ ավելին։

«Ես ուզում եմ հանդիպել այն մարդկանց, որոնք պատրաստ են ինձ մեղադրել, որ ինչ-որ տեղ խաբել եմ կամ իրականությանը չհամապատասխանող ինչ-որ բան եմ ասել։ Իմ աշխատանքն է ցույց տալ ու լուսաբանել այն, ինչ ես տեսնում եմ, լսում, հասկանում և դիտարկում։ Ես առհասարակ ոչ մի կերպ չեմ վերաբերվում այն մեղադրանքներին, որոնք անհիմն հնչում են մարդկանցից, որոնք այնտեղ չեն եղել։ Դրանք բազմոցային զորքեր են, կարող են ասել, ինչ ուզում են»,-ասաց Պեգովը։
Նա նշեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարության համար չի աշխատում և, բնականաբար, ինչպես և մյուս լրագրողները, հավատարմագրվել էր և հայտնում էր իր տեղաշարժի մասին և ոչ մեկի հետ ոչինչ չէր համաձայնեցնում։

Պեգովի խոսքով՝ երբ ինքն ասում էր, որ Հադրութը հայկական է, մինչդեռ Ադրբեջանի նախագահը հայտարարում էր, որ այն Բաքվի վերահսկողությանն է անցել, այդ պահին բնակավայրն իսկապես հայերի ձեռքում էր։

Ռազմական թղթակիցն ընդգծեց, որ իր կյանքի ընթացքում երբևէ ճշմարտության դեմ ոչինչ չի ասել, խոսել է միայն փաստերով։

  • Կիսվել: