ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավագ լեյտենանտը դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում․ ՊՆ

Ավագ լեյտենանտը դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում․ ՊՆ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նախնական տեղեկություններով, Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: