հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արծրուն Հովհաննիսյանը շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի աշխատանքում․ Քոչարյան

Արծրուն Հովհաննիսյանը շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի աշխատանքում․ Քոչարյան

Արծրուն Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողոի փորձագետ է, աշխատում է շատ ոգևորված ու էֆեկտիվ, Արծրուն Հովհաննիսյանը տիրապետում է շատ մեծ տեղեկատվության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հովհաննիսյանը ընդգրկվելու է հանձնաժողովում որպես փորձագետ:

«Արծրուն Հովհաննիսյանը որպես պաշտպանության և անվտանգության հարցերով ինֆորմացիայի կրող՝ շատ արժեքավոր է լինելու մեր հանձնաժողովի աշխատանքների ընթացքում»:

Վահագն Ալեքսանյանը հավելեց, որ Հովհաննիսյանն այն փորձագետներից է, ով տարիներ շարունակ, մինչև այս պատերազմը պնդել է, որ պետք է զարգացնել օդուժը, պետք է հասնել օդային գերակայության, բայց նրան լսողներ հիմնականում չեն եղել: «Հիմնականում եղել են ինչ-որ գրոտեսկային պատասխաններ պատկան մարմինների կողմից: Նրա փորձագիտական աշխատանքները զետեղված են նաև նրա գրքերում, որոնք ես խորհուրդ կտամ ուսումնասիրել»:   

 

  • Կիսվել: