շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ

Արձակուրդից Արցախ վերադարձող զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր. ՀՀ ՊՆ

Արձակուրդից զինծառայողների՝ Արցախ վերադարձի ժամանակ որևէ խնդիր չի առաջացել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել:  Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Նշենք, որ ավելի վաղ «Տելեգրամի» ալիքներում շրջանառվում էին տեղեկություններ, թե ադրբեջանցիներն արգելափակել են ՀՀ զինուժի տեղաշարժը, և թե ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 3 ավտոբուս կանգնած է Գորիսի «Սյունիք» ռեստորանի մոտ, քանի որ թշնամին չի թույլատրում Լաչինով առաջ շարժվել՝ իրականացնելու հերթափոխ:  

«Արձակուրդից վերադարձող բոլոր զինծառայողները նորմալ հասել են իրենց մշտական տեղակայման վայր: Որևէ խնդիր, որևէ միջադեպ տեղի չի ունեցել»,- հայտնել են ՊՆ-ից:

 

Նախարարությունից տեղեկացրել են նաև, որ քանի որ Գորիսի ճանապարհը առավոտից մի քանի ժամ փակ է եղել, դրա համար որոշակի խնդիրներ են առաջացել՝ մութ ժամին տեղաշարժվելու հետ կապված: Ճանապարհը փակելը ժամային առումով հետաձգել է ավտոբուսների հասելը ՊԲ:

Ինչպես հաղորդվում է՝ բոլոր զինծառայողները ներկայումս իրենց մշտական տեղակայման վայրերում են:

 

  • Կիսվել: