ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Արդեն 2026–ին կունենանք առաջին շրջանավարտները, որոնք ավարտելուց և նշանակում ստանալուց հետո կունենան բնակարան. Պապիկյան

Արդեն 2026–ին կունենանք առաջին շրջանավարտները, որոնք ավարտելուց և նշանակում ստանալուց հետո կունենան բնակարան. Պապիկյան

Վերջին տարիներին էական փոփոխություններ ենք արել կրթության ոլորտում, մի շարք սոցիալական և խրախուսական մեխանիզմներ ենք ներդրել, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան մեր սպաների ձևավորման հիմնական կրթօջախն է: Այս մասին այսօր, պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Արդեն իսկ 2026–ին կուենանք առաջին շրջանավարտները, որոնք ավարտելուց և նշանակում ստանալուց հետո կունենան բնակարան։ Այսինքն սպան, որը կնշանակվի X զորամասում ծառայության, միանգամից իր կողմից վաօրոք ընտրած բնակարանը կստանա, որը կարող է օգտագործել իր ծառայության ողջ ժամկետի ընթացքում։ Բնակարանը ամբողջությամբ կլինի նրանը մի բացառությամբ, որ չի կարող այն վաճառել։ Կարող է վարձակալության տալ, կարող է ինքը բնակվել և այլն։

Կոչ եմ անում մեր պատանիներին որոում ընդունել և դառնալ սպա, որովհետեւ բացի բնակարանային պահովումը մենք նաև երաշխավորում ենք բժշկական ծառայություն, ապագայում դա կդառնա բժշկական ապահովագրություն, ինչպես նաև բարձր աշխատավարձ։ Կարծում եմ՝ քաղաքացին հասարակության մեջ իր տեղը գտնելու համար կարող է այդ որոշումն ընդունել և ընտրել իմ կարծիքով ամենապիտանի մասնագիտություններից մեկը՝ զինվորականի և սպայի բարձրագույն կոչում ստանալը»:

Մյուս հարցը, ըստ Պապիկյանի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է:

«Շուրջ 2 տարում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեր շարքերն են համալրել ժամկետային շարքային 4225 զինծառայող, որոնք արդեն պայմանագրային զինծառայողներ են։ Նրանք ՊՆ–ի հետ պայմանագիր են կնքել 5 տարով և 5 տարի լինելու են մեր բանակի հիմնական կազմը»։
Պապիկյանը կոչ արեց ծնողներին եւ զորակոչիկներին ուշի ուշով ուսումնասիրել այս ծրագիրը, որը ենթադրում է 6 ամիս ուսումնական զորամասում ծառայություն, որից հետո անցնում է պայմանագրային ծառայության 5 տարով, ստանալ բարձր աշխատավարձ։ «Ատեստավորման արդյունքում, նրանք կարող են ստանալ զգալի աշխատավարձ»,-նշեց նախարարը:

  • Կիսվել: