շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախում անհետ կորած երկու հայ զինծառայող է հայտնաբերվել. ՌԴ ՊՆ

Արցախում անհետ կորած երկու հայ զինծառայող է հայտնաբերվել. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անհետ կորած երկու հայ զինծառայող են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

ՌԻԱ Նովոստի-ն նույնպես հայտնում է զինծառայողների գտնվելու մասին:
 
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում ռուս խաղաղապահների աջակցությամբ հայտնաբերվել են Հայաստանի երկու անհետ կորած քաղաքացիներ:


՛՛Դեկտեմբերի 21-ին անհայտ կորած զինծառայողների որոնման աշխատանքներ իրականացնող համատեղ խմբի ջանքերով Հադրութի շրջանում Հայաստանի երկու քաղաքացի է հայտնաբերվել, որոնց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ փոխանցվել են ԼՂ-ին՛՛,-ՌԻԱ Նովոստի-ն  մեջբերում է Կոնաշենկովին:

Վերջինս հավելել է, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են ԼՂ հակամարտության ընթացում անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքել: Միայն հեռախոսով 528 դիմում է ստացվել:

Գեներալը հայտնել է նաև, որ վերջին մեկ օրում Հայաստանի տարածքից Ղարաբաղ է վերադարձել ևս 351 փախստական: Խաղաղապահ առաքելության իրականացման ողջ ընթացքում, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել ավելի քան 42 700 արցախցի:

Կոնաշենկովի խոսքով՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

 

  • Կիսվել: