հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները սկսվել են. ինչ է ասել Փաշինյանը հանդիպման ժամանակ

Անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները սկսվել են. ինչ է ասել Փաշինյանը հանդիպման ժամանակ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհետ կորած զինծառայողների հետ հանդիպման ժամանակ քիչ առաջ հայտարարել է, որ որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են: Հանդիպմանը ներկաներից Արտյոմը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանդիպման ժամանակ Փաշինյանը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Արդեն մի քանի ժամ է՝ որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. Կարմիր խաչի օգնությամբ հայկական ռուսական և ադրբեջանական կողմորը բարձրախոսով պետք է հայտարարեն, որ զինծառայողները դուրս գան թաքստոցներից:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիաներ էին անցկացնում Պաշտպանության դիմաց, իսկ երեկ ու այսօր էլ հանդիպում ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ:

 
 

  • Կիսվել: