շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անցկացվել են մեքենավարման պարապմունքներ ու կապի վարժանքներ

Անցկացվել են մեքենավարման պարապմունքներ ու կապի վարժանքներ

Զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման և գործնական հմտությունների զարգացման նպատակով նոյեմբերի 8-ին 1-ին զորամիավորման զորավարժարանում անցկացվել են մեքենավարման պարապմունքներ, տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կապի ստորաբաժանումների մարտունակությունն ստուգելու և անձնակազմի մասնագիտական հմտությունները զարգացնելու նպատակով էլ նոյեմբերի   8-ին 2-րդ զորամիավորման զորամասերից  մեկում անցկացվել են  կապի  վարժանքներ:

Սահմանված ժամկետներում ստորաբաժանումները զբաղեցրել են տեղակայման վայրերը, բացազատվել են կապի հանգույցներ և շարժական կապի միջոցներ, իրականացվել են վարժանքների ծրագրով նախատեսված այլ միջոցառումներ:

  • Կիսվել: