շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ զիջում է Ռուսաստանին գերձայնային զենքի ստեղծման հարցում․ Պենտագոն

ԱՄՆ զիջում է Ռուսաստանին գերձայնային զենքի ստեղծման հարցում․ Պենտագոն

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ գերձայնային զենքի ստեղծման հարցում ԱՄՆ-ն ստիպված է հետևել Ռուսաստանին՝ մրցակցային պայքարի մեջ դնելով ամեն մի դոլար, հայտնում է ria.ru-ն։

Նա այս մասին անկեղծացել է Կալիֆոռնիայում անվտանգության համաժողովի ժամանակ։ «Մի քանի տարի առաջ մենք այս ոլորտում դադար էինք վերցրել, քանի որ ակնհայտորեն առաջ էինք անցել Ռուսաստանից, իսկ հիմա փորձում ենք հասնել նրան: Պաշտպանության նախարարությունն ամեն մի դոլարը ներդնում է գերձայնային զենքի արտադրության մեջ այս ոլորտեում առավելության հասնելու համար»,-ասել է նախարարը։

  • Կիսվել: