Ադրբեջանը հայտնել է վիրավորի մասին. ադրբեջանագետ
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հայաստանն իբրև Զանգիլանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը:
՛՛Ադրբեջանական կողմը նշում է, որ պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ վիրավոր ունեն։
Սպասենք ՀՀ համապատասխան գերատեսչության պաշտոնական հրապարակման՛՛,-նշել է Հայրապետյանը: