հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր․ ՊՆ խոսնակ

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է «հակահարձակում» սկսելու մասին, ինչը փաստում է, որ գործողությունները վաղուց պլանավորված են եղել։ Այս մասին գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանայնաը։

«Տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում։ Էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ինչը ևս փաստում է, որ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը նախապես ծրագրված էր»,- մասնավորապես, ասվում է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից  Արցախ Հանրապետության սամանի ողջ երկայնքով  թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել,  հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակաերտը։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Ադրբեջանական զորքերի՝ մի քանի ուղղությամբ հարձակումները հետ են մղվել։ Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ։ Մարտերը շարունակվում են։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: