երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
44-օրյա պատերազմի ընթացքում հրազենային լուրջ վնասվածք ստացած Ժորա Թորոսյանը ձեռնափայտով, սակայն այսօր արդեն վստահ քայլում է

44-օրյա պատերազմի ընթացքում հրազենային լուրջ վնասվածք ստացած Ժորա Թորոսյանը ձեռնափայտով, սակայն այսօր արդեն վստահ քայլում է

44-օրյա պատերազմի ընթացքում Ժորա Թորոսյանը հրազենային լուրջ վնասվածք էր ստացել, ժամեր շարունակ արյունահոսել, բայց իր ուժի շնորհիվ գիտակցությունն անգամ չէր կորցրել։ Թեև ձեռնափայտով, սակայն այսօր արդեն վստահ քայլում է։

20-ամյա Ժորան երաժիշտ է, մարզիկ և այժմ նաև բիզնեսմեն։ Մինչև ծառայությունը 10 տարի դհոլ է նվագել և զբաղվել կարատեով։ Պատերազմից վերադառնալով՝ եղբոր հետ մրգի, բանջարեղենի և ծաղկի վաճառքի բիզնես են հիմնել։ Նա վստահ է, որ յուրաքանչյուրը կարող է բողոքելու փոխարեն օգտակար լինել ու հզորացնել Հայաստանը։

Ժորա Թորոսյանը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

Լուսանկարում Ժորան ու մայրն են՝ տիկին Գոհարը։

  • Կիսվել: