կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
2018-20 թվականների համար պետք է ձեռք բերվեր 1000-ից ավելի ԱԹՍ, բայց սպառազինության պլանը փոխվեց. Սարգսյան

2018-20 թվականների համար պետք է ձեռք բերվեր 1000-ից ավելի ԱԹՍ, բայց սպառազինության պլանը փոխվեց. Սարգսյան

Ապրիլյանից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինության ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությոնների արդյունքով, քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով: Այս մասին Արմնյուզին տված հարցազրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյաը:

Նա նշեց. ՛՛Մենք այն ժամանակ հաստատեցինք երկու փաստաթուղթ 18-24 թվերի համար՝ զինված ուժերի զարգացման պլան՝ բաղկացած 169 կետից, թե ինչ պետք է անենք, ինչպիսի փոփոխություններ պետք է մտցնենք ու ինչպիսի տեսակի մասին է խոսքը, որ զինատեսակները պետք է զարգացնենք, ինչ ստանայինք՛՛:

Սարգսյանի խոսքով՝ այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց սպառազինության ու ռազմատեխնիկայի ձեռքբերման պլան: Դրա համար, ըստ նրա, նախատեսված էր 1,3 միլիարդ դոլար:

ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ այդ միջոցների աղբյուրները կային: 

Նա նշեց, որ  1,3 միլիարդ դոլարից 500 միլիոնից ավելին նախատեսված էր ավիացիայի, հակաօդային պաշտպանության ու ԱԹՍ-ների կատարելագործման ու ձեռքբերման համար: ՛՛Մի թիվ ասեմ, զգույշ աթոռին նստեք: Նախատեսված էր մինչև 24 թիվը ձեռք բերել 2,5 հազար ԱԹՍ: Այն պետք է ձեռք բերվեր և ներսից, և դրսից՛՛,-ասաց ՀՀ երրորդ նախագահն ու հավելեց, որ  այդ գործարքները չարվեցին:

՛՛18-20 թվականների համար պետք է ձեռք բերվեր 1000-ից ավելի ԱԹՍ: Դրանք և՛ հարվածային էին և՛ հետախուզական և կախված արժեքներից 150 կմ շառավղով գործելու ունակ էին:

Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, փոխվեց սպառազինության պլանը: Ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, սակայն փոխվել է, որովհետև ՏՕՐ-երը ստացվել է մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրածով, այնինչ պետք է ստանային 3 խմբաքանակ՛՛:

Նա խոսեց նաև ՍՈւ-երին մասին՝ ասելով, որ սպառազինություն գնելն էլ է արվեստ, դրանով չպետք է փիառ անես. ՛՛Քանի անգամ թռան այդ ՍՈւ-երը: Մի անգամ թռան Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ: Այն էլ այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպած եմ եղել իմ գործընկերներին խնդրել, որ զանգի ՊՆ ու ասի այդպիսի հիմարություն չանեն, քանի որ առանց սպառազինություն է թռել: Հետո զինվորականներն էլ ասացին, որ սպառազինություն չկա: Գնելուց չէն հասկանո՞ւմ, որ խնդիրներ կլինեն այդ ինքնաթիռների զինամթերքի հետ՛՛:

 

  • Կիսվել: