հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Յուրահատուկ էր մկրտվել Էջմիածնում. Քորթնի Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Յուրահատուկ էր մկրտվել Էջմիածնում. Քորթնի Քարդաշյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը՝ Քորթնի Քարդաշյանը թեև ավարտել են իրենց այցը Հայաստան, սակայն շարունակում են սոցցանցերում կիսվել իրենց տպավորություններով։

Այս անգամ Քորթնի Քարդաշյանը Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Մայր Աթոռ Էջմիածնում մկրտության ժամանակ։

Լուսանկարները հրապարակել է հետևյալ գրությամբ. «Շատ յուրահատուկ էր մկրտվել իմ երեխաների, իմ քրոջ, զարմիկների և զարմուհիների հետ միասին Էջմիածնի տաճարում, որը համարվում է աշխարհում ամենահին տաճարներից մեկը»։

Նշենք, որ Հայաստան այցի ժամանակ Քիմն ու Քորթնին իրենց երեխաների հետ մկտրվել են Էջմիածնի Մայր տաճարում։  

Հիշեցնենք, որ նրանք Հայաստան էին ժամանել հոկտեմբերի 6-ին։ Քիմ Քարդաշյանը WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիական համաշխարհային համաժողովի հատուկ հյուրն էր։

 

  • Կիսվել: