ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սիրված «Դե՛, սպասիր» («Ну, погоди!») մուլտֆիլմի նոր սերիաները կցուցադրվեն 2020-ի գարնանը

Սիրված «Դե՛, սպասիր» («Ну, погоди!») մուլտֆիլմի նոր սերիաները կցուցադրվեն 2020-ի գարնանը

«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան շուտով կներկայացնի խորհրդային արտադրության ամենահայտնի և սիրված մուլտսերիալներից մեկի` «Դե՛, սպասիր»-ի («Ну, погоди!») շարունակությունը: Այն կունենա 26 սերիա, որոնցից առաջինները կցուցադրվեն 2020 թվականի գարնանը։

Նոր սերիաներում նոր հերոսներ հանդես կգան տեղեկացնում է կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևային։ «Նոր հերոսները մուլտֆիլմում երկրորդական կերպարներում են հանդես գալու, և բոլոր իրադարձությունները տեղի են ունենալու գլխավոր հերոսների՝ գայլի և նապաստակի շուրջ»,- ասել է Սլաշչևան։ Իսկ թե ովքեր կհնչյունավորեն նոր հերոսներն դեռ պարզ չէ։

Հիշեցնենք, որ  2019 թվականին իրենց ստեղծման հիսունամյակն են նշում խորհրդային մուլտիպլիկացիայի ամենահայտնի մուլտսերիալներից մի քանիսը՝ «Դե՛, սպասիր»-ը, «Կոկորդիլոս Գենա»-ն, «Բրեմենյան երաժիշտներ»-ը, «Վիննի Թուխ»-ը:

  • Կիսվել: