ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի մաստշաբային միջոցառմամբ

Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի մաստշաբային միջոցառմամբ

Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի մաստշաբային միջոցառմամբ։ Մարտի 21-ին, ժամը 19:00 Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատշգամբներից հայ ժամանակակից պոետները կընթերցեն իրենց իսկ ստեղծագործությունները։

Միջոցառմանը «Անտարես» հրատարակչության հեղինակներ, ժամանակակից պոետներ Հուսիկ Արան, Մհեր Արշակյանը, Արմեն Սարգսյանը, Թոնդրակը, Գևորգ Գիլանցը, Լուսինե Եղյանը և այլք հանրության համար կընթերցեն իրենց գործերը։

Միջոցառումը հնարավոր կլինի դիտել Ազատության հրապարակից։ Այն բաց է հանրության համար։

Միջոցառման նպատակն է էլ ավելի նպաստել պոեզիայի հանրահռչակմանն ու պոեզիայի նկատմամբ էլ ավելի մեծ հետաքրքրության առաջացմանը։

Նշենք, որ միջոցառումը նախաձեռնել են «Անտարես» հրատարակչությունը և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

  • Կիսվել: