հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Փարաջանովն ինձ համար յուրահատուկ է. հայտնի վիզիոներ Տարսեմ Սինխը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

Փարաջանովն ինձ համար յուրահատուկ է. հայտնի վիզիոներ Տարսեմ Սինխը «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանդիպեց երկրպագուներին

Հնդկական ծագումով ամերիկացի ռեժիսոր Տարսեմ Սինխը, որ հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ, քսանմեկերորդ «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ռեժիսորը, որ Փարաջանովի դեսպանն է համարվում աշխարհում, հուլիսի 12-ին փառատոնի շրջանակում հանդիպեց երկրպագուների հետ։

 

Սինխը ծնվել է Հնդկաստանում, հետո տեղափոխվել ԱՄՆ, որտեղ դիզայների կրթություն է ստացել։ «Ինձ պատմություն պատմելն ավելի է դուր գալիս, քան ֆիլմ նկարելը։ Ինձ համար միշտ առաջնային է եղել պատկերը, տեսապատկերը, և իմ աշխատանքը հենց դրանում է»,-ասաց Սինխը։

 

Անդրադառնալով իր The Fall (Անկում) կինոնկարին, որ ստեղծվել է 2006 թվականին, նա նշեց, ցանկացել է այն լինի իր առաջին ֆիլմը, սակայն The Cell (Բջիջ) ֆիլմն ավելի վաղ է նկարել, և այն արագ է տարածվել։ «Եղել եմ 28 երկրում և իմ գլխում միշտ պտտվել է ֆիլմի գաղափարը։ Իրագործմանը սպասել եմ վեց տարի։ Ցանկանում էի, որ այն իմ ճիշտ երեխան լինի։ Այն տարբերվում է իմ մյուս կինոնկարներից. շատ անձնական ֆիլմ է, որին խնամքով եմ վերաբերվել. նկարահանումների տարածքը, պատկերները շատ ուշադիր եմ ընտրել։ Ցանկանում էի զգալ ու փոխանցել ճիշտ մթնոլորտը։ Սկզբում չունեի սցենար, ունեի ուղեցույց, և ոչ մի արտադրող չէր ցանկանում ինձ սատարել սցենարի բացակայության պատճառով։ Ֆիլմի հետ ինձ թույլ եմ տվել անել ամեն սխալ բան, ինչի համար բոլոր պրոդյուսերներն ինձ ուղղակի կկախեին։ Սկզբում ընտրում էի հերոսներին, մտածում կերպարների մասին, նոր փորձում լուծել ֆինանսավորման հարցը։ Երբ այն ավարտին հասցրի, քննադատներն ատում էին կինոնկարը, ոչ ոք չէր ցանկանում անվճար որևէ բան անել ֆիլմի համար։ Սպասեցի ևս երկու տարի, ներդրումներ արեցի, և մարդիկ դիտեցին ֆիլմն ու քսան տարի անց վերանկարահանվելու է, շտկվելու է»,-պատմեց Սինխը և հավելեց՝ այն քննադատները, որոնք ֆիլմը չեն ընդունել, արդեն չկան, իսկ նոր սերունդն այլ աչքով է նայում իրերին։

Մանրամասները` սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: