ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է նրա կտավը

Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է նրա կտավը

Այսօր` հայ նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան օրը, Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվեց հեղինակի «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը: Տեղեկությունը հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև

Մինաս Ավետիսյանի որդին` Նարեկ Ավետիսյանը։ Նրա խոսքով՝ «Մենք այստեղ ապրում էինք. Ջաջուռ» կտավը Ավետիսյանի վաղ շրջանի ամենակարևոր աշխատանքներից է: Այն «Ջաջուռ» կտավի լրացումն է և ոչ պակաս գեղագիտական նշանակություն ունի:

«Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը և կարծում եմ, որ մեծ արվեստագետներին հիշելը շատ կարևոր է: Նոր սերունդ է գալիս: Պետք է խոսել մեծերի մասին, վերանայել նրանց կատարած աշխատանքը»,-նշել է Նարեկ Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: