շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարիուպոլում ավերվել է Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքը. Այվազովսկու՝ այնտեղ եղած կտավների ճակատագիրն անհայտ է

Մարիուպոլում ավերվել է Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքը. Այվազովսկու՝ այնտեղ եղած կտավների ճակատագիրն անհայտ է

Մարիուպոլում ավերվել է Արխիպ Կուինջիի անվան արվեստի թանգարանի շենքը, տեղեկացնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Մարիուպոլի քաղաքային խորհրդին:

Ինչպես հաղորդվում է՝ այնտեղ եղել են աշխարհահռչակ ուկրաինացի նկարիչների բնօրինակ կտավներ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ թանգարանում են մնացել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու, նկարիչներ Տատյանա Յաբլոնսկայայի, Նիկոլայ Գլուշչենկոյի, Մայքլ Դերեգուսի կտավներից:

Այս կտավների ճակատագիրն առայժմ անհայտ է:

 

  • Կիսվել: