երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թեոդոսիայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով վնասվել է հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, որի բակում թաղված է Այվազովսկին

Թեոդոսիայի վրա ուկրաինական հարձակման հետևանքով վնասվել է հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին, որի բակում թաղված է Այվազովսկին

Թեոդոսիայում XIV դարում կառուցված Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին, որտեղ հանգչում է ռուս մեծ գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու աճյունը, տուժել է քաղաքի նավահանգստի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետեւանքով: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել Է Ղրիմի ազգամիջյան առաքելության ներկայացուցիչ Զաուր Սմիրնովը:

Նրա տվյալներով՝ տաճարում պայթյունի ալիքից մի քանի վիտրաժներ են կոտրվել։ ՛՛Տաճարների հրեշավոր գնդակոծությունները, անկախ նրանց դավանաբանական պատկանելությունից, դարձել են Ուկրաինայի զինված ուժերի բնորոշ ձեռագիրը՛՛,-նշել է Սմիրնովը։

՛՛Ուղղափառ և մահմեդական սրբավայրերի գնդակոծությունները չեն դադարում Ռուսաստանի Դաշնության նոր սուբյեկտների տարածքներում, այժմ դա տեղի է ունեցել Ղրիմում։ Նման հանցագործություններին կհետևի անխուսափելի պատիժ՛՛,-ասել է հասարակական գործիչը։

Հիշեցնենք, որ անցած գիշեր Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Թեոդոսիայի նավահանգստին։ Հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Տուժածներից երկուսը բուժում են ստանում հիվանդանոցում ։ Նրանց վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Նավահանգստի հարակից տներում վնասվել են ենթակառուցվածքները, կոտրվել են պատուհանները, խանութների ցուցափեղկերը։ Հետ մղելով հարձակումը՝ վնաս է ստացել ՛՛Նովոչերկասկ՛՛ ԲԴԿ-ն։

Սուրբ Սարգիս եկեղեցին, որը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, կառուցվել է 1330 թվականին, քաղաքի ամենահին տաճարն է և Ղրիմում ամենահներից մեկը: Նրա բակում հանգչում է գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկու աճյունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: