երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կոնստանտին Օրբելյանը «Անուշ» օպերան ԱՄՆ կտանի

Կոնստանտին Օրբելյանը «Անուշ» օպերան ԱՄՆ կտանի

Սպենդիարյանի անվան Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը նախատեսում է «Անուշ» օպերան ցուցադրել ԱՄՆ-ում: Այս մասին Օրբելյանն ասել է այսօրվա մամուլի ասուլիսի ժամանա:

Ինչպես նշել է մաեստրոն՝ դրանով նա մտադիր է շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի բնակիչներին՝ երկրի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Նա արդեն ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավանությունը և հայտարարել է նոր բեմադրության մրցույթի մասին:

Խմբավարի խոսքով՝ ԱՄՆ-ի մեր հայրենակիցներն անպատճառ կցանկանան դիտել «Անուշի» նոր բեմադրությունը: Նախատեսվում է այցելել Վաշինգտոն, Բոստոն, Նյու Յորք և Լոս Անջելես:

  • Կիսվել: