ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ջիվան Ավետիսյանը Լապշինի ձերբակալության մասին ֆիլմ է նկարահանելու

Ջիվան Ավետիսյանը Լապշինի ձերբակալության մասին ֆիլմ է նկարահանելու

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ հայ ռեժիսոր Ջիվան Ավեստիսյանը պատրաստվում է նոր ֆիլմ նկարահանել, որը կոչվում է «Սև ցուցակ»` Black list:

«Այն Ղարաբաղ այցելության համար բլոգերին մատնելու վերաբերյալ Լուկաշենկոյի ու Ալիևի կեղտոտ պայմանավորվածության մասին է, Բաքվի ղեկավարության ներքին գզվռտոցների, իմ նկատմամբ մահափորձի, իսրայելցի զինավաճառների ու Ալիևի ռեժիմի կապի մասին է: Այն  նկարահանվելու է ամերիկացի ու եվրոպացի գործընկերների աջակցությամբ ու դառնալու է «Կեսգիշերային ճեպընթաց»-ի պես մի բան»,-մանրամասնել է Լապշինը:

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Իսրայելի ու Բելառուսի քաղաքացի է, Արցախ այցելելու համար հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ինչի հետևանքով 2016-ին նա ձերբակալվեց Մինսկում ու տեղափոխվեց Ադրբեջան: Նա դատապարտվեց 3 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել:

  • Կիսվել: