շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Հայրիկն ու Աղվեսիկը». Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված մանկական համերգ կանցկացվի

«Հայրիկն ու Աղվեսիկը». Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին նվիրված մանկական համերգ կանցկացվի

«Կայթ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ մասնակցելով Երևանի քաղաքապետարանի «Հայ մեծանուն մշակութային գործիչների» հոբելյանական միջոցառումների համար հայտարարված մրցույթին, հաղթել է՝ ներկայացնելով «Հայրիկն ու Աղվեսիկը» մանկական նախագիծը: Այն նվիրված է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։

Ծրագրի շրջանակում տպագրված մանկական ինտերակտիվ երաժշտական գրքերի ողջ տպաքանակը կտրամադրվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներին և դպրոցներին։

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն, Երևանի Մանկական այգում կհնչեն Հայրիկ Մուրադյանի մանկական երգերը՝ ժամանակակից գործիքավորմամբ և մանկական կատարումներով:

Մուտքն ազատ է:

  • Կիսվել: