երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԲՀԿ-ն 120 ձայն է հետ բերել՝ միայն 4 ընտրատեղամասի համեմատությամբ. Աբովյան

ԲՀԿ-ն 120 ձայն է հետ բերել՝ միայն 4 ընտրատեղամասի համեմատությամբ. Աբովյան

Այն պրոցեսները, որոնց մենք ականատես եղանք, շատ մտահոգիչ են՝ հաշվի առնելով այն տարօրինակ գործընթացները, որոնց ականատես եղանք գիշերը՝ հաշվարկի ժամանակ։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ ասաց ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արման Աբողյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Շատ տարօրինակ էր, երբ հաշվարկի ընթացքում թվեր էին հայտնում, բայց էջերի թարմացման արդյունքում թվորը նվազում էին։ Խոսքը բացարձակ թվերի մասին է, ոչ թե տոկլոսներին։ Ինչպես հայտնի՝ ԲՀԿ-ն այս պահին վերահաշվարկի պրոցեսի մեջ է։ մենք պահանջել ենք վերահաշվարկ, բոլոր այն տվյալների, որոնք հրապարակվել են, քանի որ շատ տարօրինակ պրոցեսներ էին ընթանում։ Շատ զարմանալի էր, որ վերջնարձյունքի ընթացքում պարզվեց, որ մեզ շատ քիչ՝ ձայներ են պակասում»։

Աբովյանի խոսքով՝ 4 ընտրատատեղամասից արդեն 120 ձայն կրկին վերադարձել է իրենց։

«Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես են լինում՝ դրանք տեխնիկական բնույթի չեն։ Այսինքն, ԱԺ-ում որոշ պրոցեսների ծավալման դեպքում՝ եթե 2 ընդդիմադիր ուժ լինի՝ պրոցեսները այլ բնութի կլինեն, իսկ եթե 3 ընդդիմադիր ուժ լինի՝ դրանք այլ բնույթ կկրեն»,-նշեց նա:

Լրագրողների հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ իրենց ձայները գողացել են՝ Աբովյանն ասաց, որ կասկածներ ունեն, որ բավականին մեծ ծավալի ձայներ հաշվարկի ժամանակ իրենց չի հասել։

«Մենք գնալու ենք մեր ընտրողների ամեն ձայնի հետևից, Մեզ համար եղել է ու մնում է կարևոր այն մարդկանց ձայները, վստահության քվեն, որ տրվել է ԲՀԿ-ին։ Մենք գնալու ենք այդ ձայների հետևից»,-վստահեցրեց ԲՀԿ-ականը:

  • Կիսվել: