շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայ սցենարիստն առաջադրվել է «Օսկար» մրցանակի

Հայ սցենարիստն առաջադրվել է «Օսկար» մրցանակի

Հայ սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Զաիլյանը առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ Նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենարի համար» անվանակարգում։ 

Զաիլյանի սցենարով 2019 թ-ին հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատվերով։ Ֆիլմը առաջադրվել է մի քանի անվանակարգում՝ այդ թվում որպես լավագույն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանվել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դե Նիրոն և այլոք։

Նշենք, որ 1994 թ-ին արդեն իսկ արժանել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Նաև երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) և «Թագավորի ողջ թիկնազորը» (2006) ֆիլմերի սցենարների համար։

  • Կիսվել: