հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գերմանիայում հնչել են Կոմիտաս, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Գերմանիայում հնչել են Կոմիտաս, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Հոկտեմբերի 23-30-ը Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Գեղարդ» երգեցիկ խումբը հյուրախաղերով հանդես է եկել Գերմանիայում։

Ծրագրում ընդգրկված էին  Կոմիտասի, հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Կոմիտաս և հայ կոմպոզիտորներ» խորագրով համերգներ ենք ունեցել Շտուտգարտում, Հոկենհայմում, Շպայերում:»,- ասաց  խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը և հավելեց, որ հայ երաժշտությունն արտերկրում շատ լավ է ընդունվում: Սակայն  յուրաքանչյուր համերգի ներկա էր երկու կամ երեք հայ ունկնդիր: 

««Գեղարդ» երգեցիկ խումբը ավարտեց արտասահմանյան ելույթները: Մի քանի համերգ կունենանք Հայաստանում` եզրափակելով կոմիտասյան տարին»,-շեշտեց Նավոյանը:

  • Կիսվել: