շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Դուրս կբերվի Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 17։30-ին, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Կաթողիկոսի, տեղի կունենա Կիրակնամտի ժամերգություն, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Ժամերգության ընթացքում Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի առիթով հավատացյալների երկրպագության և մխիթարության համար դուրս կբերվի Հայոց Եկեղեցու կողմից տիեզերաժողովին մասնակցած Սուրբ Արիստակես Հայրապետի մասունքակիր Աջը։
 
 
 

  • Կիսվել: