շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը

Վաղը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը

Հոկտեմբերի 17-ին՝ Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը:

«ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև 16:30-ը:

Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքի օրհնությունները», - ասվում է հաղորդագրությունում։

  • Կիսվել: