ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բուլղարիայի Պլիսկա քաղաքում տեղադրվել է արցախցի գրող Լեոնիդ Հուրունցի կիսանդրին

Բուլղարիայի Պլիսկա քաղաքում տեղադրվել է արցախցի գրող Լեոնիդ Հուրունցի կիսանդրին

Բուլղարիայի Պլիսկա քաղաքում գտնվող Կիրիլյան տառերի աշխարհում եզակի թանգարանի  տարածքում գտնվող գրողների պուրակում տեղադրվել է հայ գրող, արձակագիր, ծնունդով Արցախից Լեոնիդ Հուրունցի կիսանդրին:


Միջոցառման նախաձեռնող և կազմակերպիչն է Բուլղարիայում բնակվող մեր հայրենակից, կիրիլյան այբուբենի հուշարձանի հիմնադիր Կարեն Ալեքսանյանը։


Այդ օրը տեղի է ունեցել նաև բուլղարացի և բելառուսի հայտնի գործիչների Ալեքսանդր Թոտորով-Պալանի, Հակոբ Մելքոնյանի, Յանկա Կուպալայի հուշարձանների բացման արարողությունը: Միջոցառումը լուսաբանվել է նաև տեղական մամուլով: Միջոցառմանը ներկա էին բուլղարացի և հայ պաշտոնյաներ, հասարակական և մշակույթային գործիչներ։ Պատվիրակություն էր ժամանել նաև Արցախից։ Միջոցառմանը ներկա էր նաև Հայ Առաքելական եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի առաջնոռդ՝ Տաթև եպիսկոպոսը։   

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: