շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները

Հունաստանը Բրիտանիայից պահանջում է վերադարձնել Էլգինի մարմարե արձանները

Բրիտանիան կարող է հայտնվել ԵՄ ճնշման տակ՝ վերադարձնելու «Էլգինի մարմարներ» հին հունական քանդակների և ճարտարապետական կոթողների հավաքածուները, որոնք պահվում են Բրիտանական թանգարանում, տեղեկացնում է The Times-ը։

Հունաստանը դիմել է Եվրամիության աջակցությանը, և Բրեքսիթից հետո Բրիտանիայի հետ առևտրային գործարքի նախագծում ներառվել է նաև այս հարցը։ 

ԵՄ կառավարությունների կողմից հրապարակված տեքստում ասվում է. «Կողմերը պետք է անդրադառնան ապօրինի հանված մշակութային օբյեկտների՝ իրենց ծագման երկիր վերադարձի հարցերին»:

Հունաստանը պնդում է, որ «Էլգինի մարմարները» գողացվել են, ու Բրիտանիայից հետ է պահանջում մ․թ․ա․ 5-րդ դարի արձանները։

Հավաքածուն այժմ կոչվում է «Պարթենոնի քանդակներ»։ 19-րդ դարում նմուշներն Աթենքից տեղափոխվել են Անգլիա՝ բրիտանացի ազնվական Թոմաս Բրյուս, 7֊րդ լորդ Էլգինի կողմից, որը 1799-1803թթ․ Մեծ Բրիտանիայի դեսպանն էր Օսմանյան կայսրությունում։

  • Կիսվել: