չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեր երկրում  բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան,  հասկանո՞ւմ եք՝ ու՛ր ենք գնում․ վարչապետ

Մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան, հասկանո՞ւմ եք՝ ու՛ր ենք գնում․ վարչապետ

Պատկերացրեք՝ բոլոր վթարների առիթով մայրուղիների, ճանապարհների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ի՞նչ կստացվի արդյունքում: Կներեք, մեր երկրում բնակավայրեր կան, որտեղ քրեական հեղինակությունների արձաններ կան, հասկանո՞ւմ եք՝ ուր ենք գնում, ուր ենք շարժվում, լավ, ասենք՝ ՛՛դե, ոչ մեկին չնեղացնենք, բան չասենք՛՛, բայց սա, ի վերջո, հակապետական, ապապետական դրսևորում է, չի կարելի ուղղակի: Այս մասին այսօր կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մայրուղիների երկայնքով վթարների դեպքերի հետ կապված խաչքարերի տեղադրմանը:

՛՛Պետք է շատ խիստ հետևենք: Կներեք, պետք է գնալ ու ապամոնտաժել այն տեղերում, որտեղ ապօրինի ձևով է այդ ամենն արված, հակառակ դեպքում, մենք ուրիշ տեղ ենք գնում՛՛,-ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանում հարյուրավոր հուշարձաններ կան, որ փլուզման եզրին են․ ՛՛Կոչ եմ անում այդ 1000, 5000 կամ 10 000 դրամները նվիրաբերել հուշարձանների վերականգնմանը՛՛:

 

  • Կիսվել: