երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ

Հուլիսի 14-ին Լիսաբոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անտոնիո Ֆեյժոյի հետ։ Հանդիպմանը ներկա էր նաև հիմնադրամի հայ համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի մեծ ներդրումն աշխարհասփյուռ հայ համայնքներում հայապահպանության և հայագիտության զարգացման գործում։ Նախարար Միրզոյանն ընդգծել է նաև հիմնադրամի դերը՝ որպես բացառիկ կամուրջ երկու պետությունների միջև կապերի սերտեցման հարցում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գիտության, կրթության, մշակույթի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում հայաստանյան կառույցների և հիմնադրամի համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները, այս և նոր ուղղություններով համատեղ ծրագրերի իրագործման հեռանկարները: Ընդգծվել է պատմամշակութային արժեքների պահպանման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման կարևորությունը։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարն այցելել է նաև «Գալուստ Գյուլբենկյան» թանգարան և ծանոթացել ներկայացված արվեստի գործերի հարուստ հավաքածուին, որը ներառում է նաև հայկական բացառիկ նմուշներ։

 

  • Կիսվել: