հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՄՆ-ում ցուցադրվում է «Տիտանիկի» հետ խորտակված ջութակը

ԱՄՆ-ում ցուցադրվում է «Տիտանիկի» հետ խորտակված ջութակը

«Տիտանիկի» խորտակման ժամանակ զոհված երաժիշտ Ուոլլես Հարթլիի ջութակը ցուցադրվում է ԱՄՆ-ում՝ Titanic Museum Attraction-ում, տեղեկացնում է kulturomania.ru-ն:

Նշվում է, որ ջութակը պատկանում է մի կոլեկցիոների, որը ձեռք էր բերել երաժշտական գործիքը 1,7 միլիոն դոլարով: Այդ գումարն ամենաբարձրն է երբևէ վաճառված «Տիտանիկի» արտեֆակտերից:

«Հենց այս երաժշտական գործիքով Ուոլլես Հարթլին, որը նաև նվագախմբի ղեկավարն է եղել, նվագել է հենց այն պահին, երբ նավը խորտակվում էր»,- պատմել են թանգարանում: Ջութակը հայտնաբերվել էր Հարթլիի մարմնին կպած:

  • Կիսվել: