ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ակունք» ազգագրական համույթը նշում է իր ստեղծման 45-ամյակը

«Ակունք» ազգագրական համույթը նշում է իր ստեղծման 45-ամյակը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Ակունք» ազգագրական համույթի ստեղծման 45-ամյակին նվիրված հոբելյանական համերգը:

«Պահպանենք մեր ազգային մշակույթը». այս սկզբունքով և գաղափարով էլ իր ստեղծման օրից արարում է «Ակունք» ազգագրական համույթը։

Իր գործունեության ընթացքում համույթը ծառայել է հայ ավանդական մշակույթին, ներկայացրել ամբողջական՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։

«Ակունք» ազգագրական համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝  Գերմանիա, Կիև, ՌԴ, Էստոնիա, ԱՄՆ, Կանադա, Վրաստան, Իտալիա, Թուրքմենստան, Հնդկաստան, Բելգիա, Գերմանիա, Սիրիա, Եգիպտոս և այլուր:

Այսօր էլ համույթը հավատարիմ է իր առաքելությանը։

Նշենք, որ «Ակունք» ազգագրական համույթը ստեղծել է Մարո Մուրադյանը, իսկ 1981 թվականին Ստեփան Պողոսյանի շնորհիվ «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվել է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։

 

  • Կիսվել: