շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Վարդենիսում և Ակունքում ուժեղ քամու հետևանքով ծառեր են ընկել և վնասել գազատարները

Վարդենիսում և Ակունքում ուժեղ քամու հետևանքով ծառեր են ընկել և վնասել գազատարները

Ուժեղ քամու հետևանքով ընկած ծառերը վնասել են միջին և ցածր գազատարներ, ինչի պատճառով հուլիսի 21-ին՝ ժամը 15:10-ից, դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան և Գայի փողոցների գազասպառողների, ինչպես նաև Ակունք բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
 
«Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: