հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող բնակարանների վերանորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ. նախարար

Զոհված ազատամարտիկների ընտանիքներին պատկանող բնակարանների վերանորոգման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ. նախարար

Ավելի քան 1000 բնակելի տների և հասարակական նշանակության օբյեկտների տրամադրվել է շինանյութ՝ տանիքների վերանորոգման նպատակով:

Պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ են իրականացվել ավելի քան 2500 հասցեներում:

Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

«Շրջվարչակազմերի ղեկավարների կողմից ներկայացվել է 1748 հին և տիրազուրկ բնակելի տների ցանկ, որից 429-ում վերանորոգման աշխատանքներն ավարտվել և տրամադրվել են մեր տեղահանված համաքաղաքացիներին: Եվս 121-ում աշխատանքներն ընթացքի մեջ են:
 
Վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել զոհված ազատամարտիկների ընտանիքների 246 բնակելի տներում, որոնցից 125-ում աշխատանքներն ավարտված են, մնացած 121-ում ընթացքի մեջ են: Հանրապետության նախագահի հանձնարարականով` ծրագիրը կրելու է շարունակական բնույթ», - նշել է Ա. Սարգսյանը:

  • Կիսվել: