երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտակերտի և Ստեփանակերտի հարակից տարածքներում

Զինամթերքի վնասազերծում կիրականացվի Մարտակերտի և Ստեփանակերտի հարակից տարածքներում

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ հայտնաբերված զինամթերքի և խոշոր տրամաչափի զենքերի մնացորդների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Ստեփանակերտ քաղաքի մերձակա տարածքներում:
 
Սակրավորական խմբերը ռուս գործընկերների և «The halo trust» ոչկառավարական ականազերծող կազմակերպության հետ մեկտեղ հանրապետության տարածքում իրականացնում են ինժեներական և հետախուզական աշխատանքներ:
 
Հայտնաբերված զինամթերքը, որպես կանոն պայթեցվում է տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխվում է ավելի անվտանգ վայր:

  • Կիսվել: