կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ժամը 24:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

Ժամը 24:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ

Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Նրանցից 1060-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 450-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

1060 հաշվառվածներից 503-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 557-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է):

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: