ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժամանակն է՝ բոլորս վերադառնանք մեր օջախները. ԱՀ ՄԻՊ-ը Ստեփանակերտից դիմել է արցախցիներին (տեսանյութ)

Ժամանակն է՝ բոլորս վերադառնանք մեր օջախները. ԱՀ ՄԻՊ-ը Ստեփանակերտից դիմել է արցախցիներին (տեսանյութ)

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ստեփանակերտից տեսաուղերձ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ, դիմելով արցախցիներին, կոչ է անում վերադառնալ հայրենի օջախներ: 

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ:

Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը՝ կիրառելով նշված հեշթեգները. #ԵկԱրցախ #ԵկՏոն՛՛:

 
 

  • Կիսվել: