շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ժամանակն է Արցախը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնի ԱՄՆ-ին. Քաղաքագետ

Ժամանակն է Արցախը կորոնավիրուսի դեմ պայքարում օգնի ԱՄՆ-ին. Քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ հիմա ամենահարմար պահն է, որ Արցախը օգնության ձեռք մեկնի ԱՄՆ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում։

Նա, մասնավորապես, գրում է․ "Արցախի իշխանություններին առաջարկում եմ «Made in Artsakh» վերարտադրությամբ դիմակներ և ալկոգելեր առաքել ԱՄՆ:

Հիմա ամենահարմար պահն է, բացատրեմ ինչու:

  1. Նախ իրավիճակը կորոնավիրուսի հետ ամենաբարդն է ԱՄՆ-ում` մասնավորապես Կալիֆորնիայում: Կարծում եմ կարիք չկա հիմնավորելու, թե ինչու է պետք օգնություն առաքել ասենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի անունով:
  2. Կոնգրեսում լսումներ են կապված ֆինանասկան հատկացումների` այդ թվում Արցախի օգնության չեղարկման հետ: Այս փոքր, բայց սիմվոլիկ օգնությունը շատ տեղին ու ժամանակին կլինի` նաև մեր լոբբիստների աշխատանքի համար:
  3. Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչք լինելու է հուլիսի 11-ին, եթե նույն ինքնաթիռը հետ է մեկնելու, մեր գործը հեշտանում է` կազմակերպելու առաքումը:
  4. Ադրբեջանցիք տասնյակ տոննաների օգնություն են առաքում ԱՄՆ, բայց վստահեցնում եմ Արցախի օգնության էֆֆեկտը շատ ավելի մեծ կլինի:
  5. ԱՄՆ-ն մեզ միլիոնավոր դոլարների օգնություն է տրամադրել համավարակի հաղթահարման համար և շարունակում է մնալ միակ պետությունը, որ ուղիղ աջակցել է Արցախին տարբեր ծրագրերով:
  6. Պատմական շանս է ցույց տալու, որ Արցախը չճանաչված, բայց կայացած պետություն է":

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: