Ժամանակավոր կհոսանքազրկվեն Մարտակերտի շրջանի որոշ համայնքներ
Ընթացիկ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով՝ սույն թվականի սեպտեմբերի 8-ին և 9-ին ժամանակավորապես կհոսանքազրկվեն Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ:
Այս մասին տեղեկացնում են «Արցախէներգո» ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ սեպտեմբերի 8-ին և 9-ին ժամը 10:00-ից- 16:00-ն ընկած ժամանակահատվածում հոսանքազրկվելու են Մարտակերտի շրջանի հետևյալ համայնքները և հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները՝ Վանք, Գառնաքար, Ծմակահող, Շահմասուր, Մոխրաթաղ, «ԷՅ ԹԻ ԷՅ Վանք Լես» ՍՊԸ, Վանք համայնքի «Ղարաբաղ Տելեկոմի» աշտարակը: