Ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ. ԱՀ ՏԿԵՆ
Հաշվառված տնազուրկ քաղաքացիների ընդհանուր թիվը 20 347 է, որից ժամանակավոր կացարաններով ապահովվել է 4101 բնակիչ (1014 ընտանիք), հայտնում են ԱՀ ՏԿԵՆ-ից:
՛՛Ասկերանի շրջանում տեղավորվել է 569 բնակիչ(137 ընտանիք), Մարտակերտի շրջանում՝ 130 բնակիչ (30 ընտանիք), Մարտունու շրջանում՝ 202 բնակիչ (47 ընտանիք), Ստեփանակերտ քաղաքում՝ 3200 բնակիչ (800 ընտանիք):
Մեր հայրենակիցներին ժամանակավոր կացարաններով ապահովելու աշխատանքները շարունակվում են՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: