երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«Ժամանակ». Կայուն ընտրազանգված. Ինչ ցույց տվեցին Արցախի ընտրությունների արդյունքները

«Ժամանակ». Կայուն ընտրազանգված. Ինչ ցույց տվեցին Արցախի ընտրությունների արդյունքները

«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը ստացել էր 36 հազարից մի փոքր ավելի քվե, որը ավելի շատ էր, քան ընտրության մասնակից մյուս 13 թեկնածուների ձայները միասին: Առաջին փուլում հաղթելու համար Հարությունյանին պակասում էր ընդամենը 320 ձայն:

Ապրիլի 14-ին տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլում Հարությունյանը ստացել է 39 860 քվե կամ գրեթե 4 հազարով ավելի, քան առաջին փուլում: Եվ սա այն դեպքում, երբ ընտրությունների երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը, և էլի այլ թեկնածուներ հայտարարում էին ընտրությունները բոյկոտելու մասին և այդ ուղղությամբ ակտիվ քարոզչություն էին իրականացնում:

Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Արայիկ Հարությունյանը ունի կայուն ընտրազանգված, իսկ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը ոչ մի դեպքում չի կարող կասկածի առարկա դառնալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: