ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին

Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին

Այսօր Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ երևանյան ասուլիսի ժամանակ ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին:

Նա ասաց, որ արցախահատությանն ուղղված մարդասիրական օգնությունը հատուկ և արտակարգ առաքելություն է:

Ջորկաեֆն ասաց. ՛՛Մենք հասկացել ենք, որ սա շատ հատուկ և արտակարգ առաքելություն է, որը ղեկավարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, արտաքին գործերի պետքարտուղարի, ինչպես նաև Ճգնաժամային կենտրոնի տնօրենի կողմից՛՛:

Ֆուտբոլիստը վստահեցրեց, որ օգնությունը շարունակական կլինի:

  • Կիսվել: