շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ըստ ԵԽ ֆրանսիացի պատվիրակի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը «կիսակապակցված և վիրավորական է»

Ըստ ԵԽ ֆրանսիացի պատվիրակի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը «կիսակապակցված և վիրավորական է»

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ ԵԽ-ի ընդունած «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) բանաձևը:

Վերջինս Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը բնորոշել է որպես ՛՛կիսակապակցված և վիրավորական՛՛:
 
՛՛Հանդես գալ Ղարաբաղի հայ բնակչության ադրբեջանական շրջափակման դեմ, ինչպես ես եմ դա արել, նշանակում է ենթարկել ինքդ քեզ Բաքվի խորհրդարանի կիսակապակցված, վիրավորական նամակը ստանալուն ու պատասխանել դրան՝ չհրաժարվելով էությունից՛՛,-նշել է Նատալի Լուիզան

  • Կիսվել: