երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընթացիկ տարում նախատեսում ենք Արցախ տեղափոխել տեղահանված մեր 7000 հայրենակիցների. Հայկ Խանումյան

Ընթացիկ տարում նախատեսում ենք Արցախ տեղափոխել տեղահանված մեր 7000 հայրենակիցների. Հայկ Խանումյան

Ընթացիկ տարում նախատեսում ենք Արցախ տեղափոխել տեղահանված մեր 7000 հայրենակիցների, և, ըստ ամիսների, կազմել ենք համապատասխան գրաֆիկ:

Այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

«Նախարարությունը, բացի իր բուն ֆունկցիաներից, նաև որոշակի սոցիալական ծրագրեր է ստանձնել՝ տեղահանվածների տեղավորման, ապահովման և այլ խնդիրների հետ կապված: Այս առումով կցանկանայի նշել, որ մեր ընդհանուր 38 հազար տեղահանվածներից և ևս 3000 մարդկանցից, որոնք չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրերը տարբեր պատճառներով, այս պահին Արցախ է վերադարձել 16.000 մարդ, և վերադարձի գլխավոր խոչընդոտը բնակֆոնդի պակասն է: 2020թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և սոցիալական սուղ պայմաններում հայտնված անձանց համար կացարանների վարձակալության ու անհատույց օգտագործման տրամադրման ծրագրի շրջանակներում կնքվել է 2812 վարձակալության պայմանագիր Ստեփանակերտում և 712-ը՝ շրջաններում, ինչպես նաև 2000 մարդ օգտվում է հյուրանոցային ծառայություններից», - նշել է Հ. Խանումյանը:

  • Կիսվել: