երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վոլոդինն ու Ղալիբաֆը կողմ են արտահայտվել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցմանը

Վոլոդինն ու Ղալիբաֆը կողմ են արտահայտվել ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցմանը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության սրումը մտահոգիչ է անվանել: Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ-ն, այդ մասին նա հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հեռախոսազրույցում:

"Մենք պետք է փորձենք դադարեցնել հակամարտությունը եւ վերջ դնել գոյություն ունեցող հակամարտություններին երկխոսության միջոցով", - նշել է նա:

Խոսելով հակամարտության սրման մասին ՝ ՌԴ Պետդումայի ղեկավարն իր հերթին ասել է. "Ինչպես եւ դուք, մենք կարծում ենք, որ այդ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: